Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա մոդելավորող, դիզայներ` Թումասի հետ, որն էլ ստորև ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը...
Արգամ- Բարև Թումաս, ինչպես ես?Թումաս- Օրս բացվեց մի գավաթ հյութով, ուրեմն լավ եմ: Դու ինչպես ես?
Արգամ- Ես նույնպես, շնորհակալ եմ: Փաստորեն քո լավ լինելը հյութի առկայությամբ է պայմանավորված?
Թումաս- Իմ լավ լինելը պայմանավորված է, թե ինչպես է սկսվում օրս: Իսկ եթե այն սկսվում է օրիգինալ ու հաճելի ձևով, ուրեմն այդ օրը կարելի է ստացված համարել: Ի դեպ իմ այսօրվա օրը նույնպես ստացված եմ համարում, քանի որ զրուցում եմ քո նման կրեատիվ ու հաճելի զրուցակցի հետ...
Արգամ- Շնորհակալ եմ գնահատանքի համար... Թումաս բոլոր այն մարդիկ, ովքեր հյուրընկալվում են ինձ` "Արգամբլոգ"-ի շրջանակներում, հիմնականում արվեստի հետ ինչ-որ կապ են ունենում... Տվյալ պարագայում բացառություն չես կազմում նաև դու: Պատմիր խնդրում եմ քո և գործունեությանդ մասին..
Թումաս- Շատ լավ է, որ համապատասխանում եմ "ԱրգամԲլոգ"-ի ստանդարտներին :) Իհարկե մեծ հաճույքով կպատմեմ:
Ես Թումաս Երանոսյանն եմ, ծնվել եմ 1990թ. մայիսի 19-ին Վրաստանում` Ծղալտուբո քաղաքում,ապրել` Ջավախքում:
2006թ-ին ընդունվել եմ Երեւանի ՙգեղարվեստի՚ պետական ակադեմիա` հագուստի մոդելավորման բաժին:
2007թ-ից զբաղվել եմ դիզայնով` ինտերիեր, web- դիզայն`ստիլիզացում, համակարգչային գրաֆիկա:
2009թ-ին աշխատել եմ որպես ինտերիեր դիզայներ, <<AVN>> group-ում:
2011թ-ին ավարտել եմ գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Այնուհետև ընդունվել եմ նույն ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի մագիստրատուրան:
2011թ-ին շարունակել եմ զբաղվել հագուստի մոդելավորումով: ունեցել է իր հավաքածուի` <<Ժամանցային հագուստը ազգային մոտիվներով>> պաշտոնական ցուցադրումը:
2011թ-ին աշխատանքային փորձաշրջան եմ անցել Armenian Music Center-ում:
Իսկ այժմ շարունակում եմ զբաղվել հագուստի, ինտերիերի և ընդհանուր դիզայնով: Բացի մոդելավորումից զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ: Շատ եմ սիրում նկարել բնություն, պորտրետներ,ինչպես նաև հետաքրքիր կոմպոզիցիաներ: Կարժամանակ, որ զբաղվում էիլուսանկարչությամբ ու փող վաստակում: Հետո դա թողեցի ու անցա իմ բուն մասնագիտությանը: Բայց հիմա էլ լինում են դեպքեր, երբ նորից մեծ հաճույքով նկարում եմ: Նաև շատ եմ սիրում երաժշտական գործիքները, մասնավորապես` Կիթառը, սաքսաֆոնը, դաշնամուրը: Սիրում եմ ծով, ալիքներ, ձյուն, մի խոսքով այն ամենը, ինչը գեղեցկացնում է մեր երկիր մոլորակը: Շատ եմ սիրում զբոսնել ընկերներիս ու մտերիմներիս հետ, մեկնել նրանց հետ տարբեր երկրներ ու վայելել ոչ հայկական մթնոլորտը: Միևնույն ժամանակ շատ եմ սիրում հենց իմ երկիրը` Հայաստանը: Վերջապես հայ ենք ... Ներկա պահին զբաղվում եմ ֆիտնեսով, որը մեծ դեր ունի իմ կյանքում, քանի որ սպորտով զբաղվելիս կտրվում եմ աշխարհից ու մի քանի ժամով ցրվում մտքերից:

Արգամ- Շատ լավ փաստորեն սիրում ես օրդ հագեցած , գեղեցիկ ու յուրահատուկ անցկացնել... Իսկ ինչ արդեն մասնակգիտական պլաններ ունես հետագայում?
Թումաս- Հետագայի համար առաջին հերթին պատրաստվում եմ վերջացնել երկրորդ մասնագիտությունս` "Համակարգչային գեղարվեստական նախագծման դիզայներ", որից հետո պլանավորել եմ ստեղծել իմ նոր հավաքածուն:
Արգամ- Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիր ու մեզ հետ կիսեցիր մտքերդ ու պլաններդ: Ցանկանում եմ քեզ բազում հաջողություններ...
Թումաս-Շնորհակալ եմ քեզնից Արգամ ջան հետաքրքիր զրույցի համար: Վերջում ավելացնեմ, որ կցանկանայի երիտասարդները շատ այցելեն "Արգամբլոգ", քանի որ իրոք մարդիկ բլոգում կարող են գտնել ինչպես շոուբիզնեսյան նորություններ, այնպես էլ տարբեր թեմաներով նյութեր, այնպիսի թեմաներ, որ հայ երիտասարդները իրոք պետք է կարդան, թեկուզ հենց ավելի տեղեկացված լինելու համար: Ցանկանում եմ նորանոր բարձրունքներ հասցնես կայքը, ի դեպ ես մեծ հաճուքով կմիջամտեմ:)

Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/06/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել