Պահ, էս էլ թազա կապիկություն էր. համացանցում հենց շուխուռն ընկավ, որ Գյումրու Դրամատիկական թատրոնի դիմաց Պուտինի այցի նախորեին տնկած եղևնիները այցից հետո հանել տարել են, Գյումրու քաղաքապետարանը հպարտորեն հայտարարեց, որ մեծն Սամվել Բալասանյանը իր միջոցներով ուրիշ եղևնիներ է տնկել, նենց որ պրոբլեմ չկա:
Պրոբլեմ կա, ու մի քանի հատ.
1. Այնուամենայնիվ, որ մի դեգեներատն է տվել կարգադրություն, որպեսզի սկզբնական եղևնիները Պուտինի գալուց հետո հանեն ու տանեն:
2. Բալասանյանի փողերը չեմ հաշվում, բայց եթե ինքը կարում էր ու տրամադրված էր վճարելու եղևնիների համար, ապա ինչո՞ւ էր մինչև հիմա սպասում, որ Պուտինի այցի կապակցությամբ տնկեն, հետո էլ տնկածը տանեն:
3. Ո՞ւմ է պետք մեր չինովնիկների, իսկ այս դեպքում՝ Բալասանյանի ձևականությունը: Ոնց որ զատիկից հետո կարմիր ձվով զարմացնել ուզենան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1426969164198901&set=np.24263698.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել