Ես չգիտեմ Մենուա՞ն ա տենց բութ, թե իրա պատվիրատուներին են փոքր ժամանակ հաճախ գետնին գցել գլխի վրա, բայց փաստը մնում ա փաստ. Մենուան նենց նյութեր ա տարածում, որոնք ակնհայտորեն պադստավկա են իրա շեֆերի համար:
Հիմա էլ հպարտ-հպարտ հայտարարում ա, թե Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին ոչ միայն իր բիզնեսը դուրս չի հանում Հայաստանից, այլև ընդլայնում ա. այսօր երեկոյան լինելու հերթական «Մոսկվիչկա» սուպերմարկետի բացումը՝ Կոմիտասի վրա գտնվող նախկին Սթարի փոխարեն:
Լավ, սրանք չե՞ն հասկանում, որ բոլորի մոտ հարց է ծագում, թե այ որտեղի՞ց Նազարյանի քսանքանի տարեկան լակոտին այդքան փող, որ Հայաստանի ամենախոշոր սուպերմարկետների ցանցի տերը դառավ: Պատասխանը բոլորս էլ գիտենք՝ պապան է թալանել ու կաշառվել, խանութներն էլ պապայինն են, ուղղակի որդյակի անունով է գրանցվել: Սովորական սխեմա է Հայաստանում, ուղղակի քչերն են այնքան բթամիտ, որ չհասկանան, որ նման դեպքերում աղմուկն ինչքան քիչ լինի, այնքան ավելի լավ:
Ես Ձեր քաղքենի ինչն եմ ասել...
Կից նյութն` այստեղ