Պուտինը երեկ փասա-փուսեն հավաքեց գնաց, իսկ մենք դեռ ազդեցության տակ ենք, քննարկում ենք երեկվա եղած-չեղածը: Ընդ որում, քննարկվում է ոչ այնքան բուն այցը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, այլ բողոքի ակցիան և ոստիկանական գործողությունները:
Դե որ տենց ա, ես էլ խոսեմ էդ երկու դրվագների մասին:
Ոստիկանության գործողությունները թեև շատ կոշտ չէին` համեմատած նույն մեր ոստիկանության այլ գործողությունների հետ, էլ չասեմ, օրինակ, Ուկրաինայի մենթերի հերոսությունների պահը, բայց դե տապոռություններ արեցին մեր միլիցեքը: Էն աստիճան, որ ՄԻՊ-ն ա էսօր արձագանքել: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կիրառված միջոցները ադեկվատ չէին ո՛չ հավաքվածների քանակին, ո՛չ էլ ակցիայի մասշտաբներին: Էլ չխոսեմ նրա մասին, որ 3 ժամից ավել` առանց բացատրելու, թե ինչի համար են բերման ենթարկում մարդկանց, պահում են քաղմասում:
Հասկացանք, որ «էդ ազիզ օրով» միտինգներ չէր կարելի, բայց դե պետք ա մի քիչ ծալեր ունենալ, որպեսզի հասկանաս, որ այս կերպ միայն ավելի մեծ դժգոհություն են հրահրում:
Ցուցարարների մասով էլ կարելի է ասել, որ ակցիան շատ քաոսիկ էր, իսկ մասնակիցների կազմը խիստ խայտաբղետ՝ ազգայանականներից մինչև միասեռականներ, ժողովրդավարներից՝ մինչև անարխիստներ: Դա բերեց նրան, որ հասարակության զգալի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա ինչ-որ մարգինալ խմբավորումների ու անհատների վատ կազմակերպված ակցիա էր ու, ըստ էության, ակցիան ձախողված էր անգամ առանց ոստիկանների միջամտության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել