Մարդ իր կայացման, ձևավորման հիմնական ուղին անցնում է հենց դպրոցումч կյանքի ողջ ընթացքի 10, իսկ այժմ արդեն 12 տարին: Կյանքի մի հատված, որ մարդը պետք է կրթվի, զարգանա թե՛ գիտելիքի առումով, թե՛ դաստիարակչական առումով, թե՛ բարոյական առումով:
Իսկ ի՞նչ ունենք հիմա մենք, ո՞րն է իրականությունը դարձել մեր դպրոցներում:
Ամենաթողության արդյունքում, ունենք վայրենի դարձած, սանձարձակ աշակերտներ, դասերի ժամին` դասը թողած հեռախոսներով ինտերնետ մտնել, դասատուների վրա բղավել, վարվել այնպես, ինչպես իրենք ենք ուզում, և այդ 12 տարիների ընթացքում չստանալով ուսում, մենք ձևավորում ենք հիանալի երիտասարդություն, հիանալի հասարակություն: Էլ չասենք, որ թեստերով աշխատանքը բերում է արտագրության, դասղեկների հիմնական ֆունկցիան դարձել է փողեր հավաքելը, չգիտես ինչու լինում են նաև պարտադրովի համերգի տոմսեր:
Փաստորեն, մենք հիմքից արդեն ձևավորում ենք թույլ զարգացած, ոչ դաստիարակված, բարոյական նորմերից զուրկ մի հասարակություն:
Եվ ով է այս ամենի մեղավորը, մեղավորները, ով է պատասխանատու այս ամենաթողության արդյունքում ստեղծված կործանարար իրավիճակի համար:
Կարծում եմ` Կրթության և գիտության նախարարությունը շատ բան ունի մտածելու այս հարցում: Փոխարեն ԿԳ նախարարն օրուգիշեր մտածում է սեփական «ես»-ը բավարարելու և երիտասարդ սերնդի հաշվին դիվիդենտներ հավաքելու մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել