Մեր կառավարությունում բազմաթիվ կոտոշավոր ապուշներ կան կամ էլ բարձրակարգ ցինիկներ: Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու նախագծի վերաբերյալ այսօր կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Երիցյանը, իրար հերթ չտալով, հիմարություններ էին դուրս տալիս:
Մեկը ասում ա, որ իրա կարծիքով այդ օրենքը հակասահամանադրական չի ու չի հասկանում, որ իրա կարծիքի վրա թքած ունեն բոլորը, կամ հաստատական ու հիմնավորված պետք է ասի, որ չի հակասում, կամ էլ սսկվի, իսկ կարծիքը թող գնա տանը հայտնի:
Մյուս խելոքը հայտարարում է, որ իրենք էլ հավես չունեն դեբատների մեջ մտնեն, որոշել են ու անելու են: Երևի իրանց շեֆ Տիկոյի լկտի «Վերջացրեցի՞ք... ոչ...» ոճը դուրները այնքան է եկել, որ սկսել են ոգեշնչվել դրանից:
Երրորդը հայտարարում է, որ երկու մասնավոր կազմակերպություն է զբաղվելու այդ ֆոնդի տնօրինությամբ, բայց չի ասում, թե որ կազմակերպությունների մասին է խոսքը՝ պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք է ու երևի մտքով էլ չի անցնում, թե քանի հազար մարդ թքած ունի առևտրային գաղտնիքի վրա էլ, ժողովրդի փողերով առևտուր անողների վրա էլ:
Էն մյուսը ընդհանրապես հայտարարում է, որ տենց լիներ, հարկերն էլ հակասահամանադրական կլինեին, բայց միանգամից հավելում է, որ սա հարկ չի, այլ ինքը և մենք «մաս ենք հանելու մեր անձնական հաշիվներից, այդ առումով սեփականության հետ կապված խնդիրներ չկան, իսկ եթե Աստված մի արասցե, մի բան պատահի, ապա այն անցնում է ժառանգներին»: Տո ասա, այ ծալապակաս, իսկ ես չեմ ուզում, որ ԻՄ սեփական փողերից դու որոշես ինչ-որ մաս հանես ու տնօրինես:
Մի խոսքով, էս արդեն խմբակային սադիզմի դրսևորում ա, արդեն մեր Տիկոյի մանկլավիկները խմբերով են կայֆավատ լինում ժողովրդի վրա: Ոչինչ, դուք դեռ ձեր հալը տեսնելու եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել