FashionYan-ը շարունակում է քեզ ծանոթացնել նորաձևության աշխարհի «նրբություններին» : Մեկ անգամ արդեն քեզ ներկայացրել ենք նորաձևության մեջ կիրառվող մի քանի հայտնի տերմինների նշանակությունը, և այս անգամ ևս կծանոթացնենք դրանցից մի քանիսի հետ: Եվ այսպես`
Դրես-կոդ: Հագուստի հստակեցված չափանիշ, որը կիրառվում է միջոցառումների ժամանակ կամ որևէ կազմակերպության աշխատակիցների շրջանում: Օրինակ`
Արտ-դեկո: 20-րդ դարի 30-ականներին բնորոշ հագուստ: Հիմնական նկարագրությունը` թափանցիկ ուլունքներ, փայլ, փետուրներ, մինչև ծնկները հասնող զգեստներ:
Բոլերո: Կարճ ժակետներ են, սովորաբար առանց կոճակների:
Քեժուըլ: Էլեգանտ, բայց միևնույն ժամանակ անփույթ, ինչ-որ տեղ թափթված, սակայն հարմարավետ հագնվելաոճ:
Գլամուր: Գեղեցիկի, շքեղի ու թանկարժեք իրերի համադրություն: Ահա, թե ինչ ասել է գլամուրային կամ սնդուսափայլ:
Տունիկա: Սա ոչ զգեստ է, ոչ էլ բլուզ: Ավելի շատ` այս երկուսի համադրությունն է:
Օվըրսայզ: Մեծ չափսի, լայն հագուստ:
Ժաբո: Փոռիկավոր օձիք է, որը տարածվում է բլուզի կամ վերնաշապիկի վերին մասից մինչև կուրծքը:
Կարդիգան: Երկարավուն, գործած ժակետ, երբեմն`առանց օձիքի, կոճակների և լայն լանջաբացվածքով: