Armfootball.com-ը գրում է.
Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները Վախթանգ Դարչինյանի դեմ մենամարտից հետո հայտարարել է, որ հասկանում էր, որ միավորներով պարտվում էր մինչև մրցակցին նոկաուտի ենթարկելը:
- Երբ նա հարվածեց այտիս, զգացի, որ այտոսկրս կոտրվել է: Մի պահ մտածեցի, արդյոք կարո՞ղ եմ շարունակել: Ես պարտվում էի այս մենամարտում: Արդյո՞ք ես պետք է շարունակեի մենամարտը:
ես իմ սիրտը դրեցի այս մենամարտի մեջ: Ես ասացի ինքս ինձ, որ երբեք չեմ հանձնվի,- Դոների խոսքերն է մեջբերում taipeitimes.com կայքը:
Հիշեցնենք, որ Դոները 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց Դարչինյանին: Մինչ այդ պահը ֆիլիպինցին երեք դատավորներից երկուսի արդյունքներով պարտվում էր 74-78 հաշվով:
Նյութի աղբյուր՝ http://armfootball.com/arm/news/40452/nonito-doner-darchinyany-kotrel-e-aytoskrs.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել