Սնոուդենի հրապարակած գաղտնիքներին տիրապետել են հարյուր հազարավոր այլ մարդիկ ևս: Բոլորը մինչ այսօր լուռ են:
Նույն ամերիկյան վերնախավի մեծամասնությունը կողմ է ստրկատիրական սկզբունքների ներդրմանը կյանք, այն դեպքում երբ դրանց մեծ մասն իրեն ժողովրդավար է համարում:
Կյանքի ամենասկզբունքային հիմնարար ասպարեզները բացարձակ դուրս են շուկայական հարաբերություններից, որոնք այնպիսի օրենսդրական բազայով են ստեղծված, որ չես կարող չենթարկվել:
Շատերը շփոթում են կուտակված բարեկեցության, ավանդույթների ու ազգային հարստության շնորհիվ իներցիոն բարգավաճ կյանքը ժողվորդավարության հետ:
Ոչ այդպես չէ:
Շատ ու շատ ասպարեզներում ժողովրդավարական-շուկայականի մասին խոսելն է նույնիսկ դժվար: Ամերիկյան կոնգրեսականները միջինում ընտրվում են 5 անգամ, սենատորները` 2 անգամ: Հանգուցային դերակատարները, ասերը կոնգրեսում կամ սենատում են իրենց ողջ կյանքը: http://www.senate.gov/reference/resources/pdf/R41647.pdf,
Ավելին, նրանց վերընտրական գումարները արդեն կազմում են միջինում 10 միլիոն: Այսինքն միջին կոնգրեսականն օրեկան պետք է հավաքի մոտ $20000 փող, որ նորից վերընտրվի: Ամեն մի կոնգրեսականի վրա աշխատում են մոտ 70 լոբբսիտ (Վաշինգտոնում կա 35000 լոբբիստ) ու մի էդքան էլ իր ապարատն է:
Ազատ մամուլ կոչվածը ընդամենը մի քանի գիգանտ ՏՎ ընկերությունների ձեռքին է, որոնք և ընտրեցնում են իրենց մարդուն:
Չխորանամ. ասեմ միայն, որ ամերիկյան միջին ընտանիքը ավելի շատ պարտքեր ունի, քան կուտակումներ: Ծախսերի կառուցվածքի մեջ ապահովագրությունները, հեռախոսը, ՏՎ, բնակվարձը, պարտքային հավելավճարումները մոտ 70-80% են:
Սովետում մարդիկ ազատ էին ընտրելու միակ առաջարկվողին: Ամերիկայում մարդիկ ազատ են ընտրելու առաջարկվող երկուսից մեկին: Դա է տարբերությունը, որը ներկա պայմաններում խեղկատակություն է:
ԵՎ դրանով է պայմանավորված, որ արդեն 60 տարի է Ամերիկան ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ պատերազմներից, որոնք արդեն սպառնում են երկրի գոյությանն իսկ:
Էս անգամ մերոնց մասին չխոսեցի՝ երկու բառով ասեմ` իրենց ՏՄ-ը
Կից նյութն` այստեղ