Armfootball.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի մրցաշարի 4-րդ տուրում Թուրինի «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»: 

Առաջին կեսում հաշվի մեջ առաջ անցան դաշտի տերերը, Արտուրո Վիդալը11 մետրանոց հարվածով բացեց հաշիվը: Սակայն երկրորդ կեսումԿրիշտիանո Ռոնալդուն, օգտվելով Մարտին Կասերեսի սխալից, վերականգնեց հավասարակշռությունը, իսկ քիչ անց Գարեթ Բեյլը խփեց նաև երկրորդ գնդակը: Այնուամենայնիվ, թուրինցիները կարողացան փրկվել պարտությունից, Ֆեռնանդո Լյորենտեն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-2:

Խմբի մյուս խաղում «Կոպենհագենը» 1-0 հաշվով պարտության մատնեց «Գալաթասարային», միակ գոլի հեղինակ դարձավ Դանիել Բրատենը:

«Ռեալը» վաստակած 10 միավորով գլխավորում է աղյուսակը: Դանիական ու թուրքական ակումբներն ունեն 4-ական միավոր, իսկ «Յուվենթուսը» 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Չեմպիոնների լիգա. B խումբ.

«Յուվենթուս» - «Ռեալ» 2-2

գոլերը` Վիդալ 42 (11մ), Լյորենտե 65 - Ռոնալդու 52, Բեյլ 60

«Կոպենհագեն» - «Գալաթասարայ» 1-0

գոլը` Բրատեն 6 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել