Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար: Հասմիկը ներկայիս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
/ստացող՝ Հասմիկ Հովհաննիսյան/․
24 10 03 06 67 43 07 AMD
24 10 03 06 67 43 08 USD
24 10 03 06 67 43 09 EUR
ՀԳ. Հասմիկը հասարական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեկավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը:
Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=570249146361917&set=a.173572512696251.50303.100001305114974&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել