Tert.am-ը գրում է.


Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Սրբազանը նրան խնդրեց դադարեցնել հացադուլը։

«Լեոյին մեկ անգամ խնդրել եմ, նորից եմ խնդրում՝ հացադուլը դադարեցնել։ Մեր աջակցությունն ու զորակցությունը Լեոյին։

Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։ Հանդիպենք, փորձենք նրան համոզել, որ հացադուլը դադարեցնի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել