Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։

«Շատ մեծ աջակցություն կա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անուններ չնշելով, քանի որ, իր խոսքով, իրավասություն չունի։

Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգելուն, Բագրատ Սրբազանն ասաց, «Դա մեծ դժբախտություն է։ Այս իշխանության հերթական անկամությունն է։ Այս մարդիկ ոչ ամոթ ունեն, ոչ հասկացողություն։ Այնպես չէ, որ անակնկալ չէր, թե ինչ պետք է լինի: Խնդիր այն է, թե մեր պետության այս ղեկավարությունն ինչ է անում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել