Tert.am-ին հայտնի է դարձել, որ Զիգզագ խանութ սրահն աշխատում է անբարեխղճորեն:

Մասնավորապես խմբագրությանը հայտնի է դարձել դեպք, երբ սպառողը «Զիգզագ» խանութ սրահից գնել է էլեկտրական խնամքի պարագա և սպառողի հարցին, արդյոք հետագայում ընկերությունը հանձն կառնի ապրանքի պատշաճ սպասարկումը, սպառողը ստացել է դրական պատասխան:

Մասնավորապես վերջինիս խանութ սրահում հայտնել են, որ  եթե անհրաժեշտ լինի որևէ դետալ փոխարինել, ընկերությունը կփոխարինի դա: Սակայն երբ փոխարինման անհրաժեշտություն է առաջացել և գնորդը կապվել է ընկերության սպասարկման կենտրոնի հետ, նրան հայտնել են, որ իր էլեկտրոնային նամակին կպատասխանեն միայն 7 օրից, ապա ասել են, որ տվյալ պահին տվյալ ապրանքատեսակի դետալը չունեն ու դա պատվիրելու համար անհրաժեշտ կլինի սպասել ևս 30 օր:

Սպառողի մոտ տպավորություն է առաջացել, որ «Զիգզագում»իրեն անուղղակիորեն ստիպում են տվյալ ապրանքից նորը գնել, որովհետև 30 օր սպասելը թվացել է անտրամաբանական այն դեպքում, երբ ծանրոցների՝ եվրոպայից առաքման միջին ժամկետը մեկ շաբաթն է:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել