Tert.am-ը գրում է․

Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց իր թիկունքում թաքնված անձերին։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․

«Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց թե´ իր թիկունքում թաքնված անձերին, թե´ կիրանցիների հույզերով քողարկված իրական նպատակները:

Իր հետի դաշնակները, Բևեռը, ՀՀԿ-ն ու էլի մի շարք հայտնի անցյալի ուրվականները քիչ էին, հիմա էլ Կանադայի քաղաքացի, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը կանգնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնում և նորից կրկնում քոչարյանասերժական շրջանակների թեզերը ԼՂ-ն լուծարած կառավարության և ԱԺ-ի Հայաստանում գործելու մասին:

Քանի որ այս թեզեր տարածողները 3 կամ 4 անգամից միանգամից ընկալեցին իրենց ասածի ողջ սնանկությունը, հուսամ հոգևոր դասի ներկայացուցչի մոտ կհաջողվի առաջին անգամից  և միանգամից:

Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ժողովրդավար երկիր է, որտեղ կա ազատ և արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ խորհրդարան, կառավարություն և երկրի ղեկավար:

Սրան հակադրվող, ժողովրդավարությունն ու ՀՀ ինքնիշխանությունը վտանգող ցանկացած քայլ և միտք, ըստ էության հակապետական և հակաժողովրդական են:

Աստված պահապան բոլորիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել