ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Բելոուսովին նշանակել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«Պետության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել