Tert.am-ը գրում է.

Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է։

Այսօր ռուս սահմանապահները սկսել են լքել Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված հենակետերը։

Նրանք այս տարածքում հաստատվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել