Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոը փակած քաղաքացիներին:

Այստեղ քշքշոց սկսվեց, որի ընթացքում 24-news.am լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ,  նա ուշաթափվեց։

Նրան օգնություն են ցուցաբերում ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։

24-news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով տեղեկացնում է. «Բերետների գազանության պատճառով գիտակցությունը կորցրեց իմ ընկեր, գործընկեր Մերի Մանուկյանը»։

Բացի այդ, Աբովյան փողոցում աստիճաններով բարձրանալիս ոստիկանության ծառայողը հետեւից հրել եւ գցել է ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանին:

Այս առնչությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից:

Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը  24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել