Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին հայտնում Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Բաքվում Լուկաշենկոն պաշտոնական բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկու ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

Կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցային փոխգործակցության զարգացման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել