«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:

Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի:

Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»»,-հայտարարել է  նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը վիրավորել է լրագրող Անի Գևորգյանին։

Միջադեպը սկսվել է, երբ լրագրողը նկարահանել է Կիրանցի ճանապարհին կատարվողը, մասնավորապես, Նազարյանի և գնդապետ Մախսուդյանի վեճը։

«Անի ջան, ինչո՞ւ ես այսքան նկարում, որ հոնորարդ շատ տա՞ն, դու չես ամաչո՞ւմ: Դու եկել ես ուրիշ նպատակներով»,- ասել է Նազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել