Hraparak.am-ը գրում է․

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ծայրից ծայր ապօրինի է, իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել ադրբեջանական կողմի հետ և Տավուշի մարզում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն պատժելի է։ Ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո հանձնում են առաջնագիծը։ Մեր պահանջը միջազգային նորմերին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործիքակազմի կիրառումն է։ Սա պետական դավաճանություն է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մարդկանց մոտ անորոշություն ու վրդովմունք է։ Կիրանցից զանգել, ասում են՝ եթե այսպես շարունակվի, տունս այրում եմ։ Ոչ ոք այդ պայմաններում չի ապրելու, Կիրանց գյուղ չի լինելու։ Մի գյուղի հարց չի, հարակից գյուղերի խնդիրն է, արտագաղթ է սկսվելու, մարդ չի մնալու։ Հայաստանի դարպասները հանձնում ենք թշնամուն»,- ասել է նա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել