Պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Այցը տեղի է ունենում Վրաստանում  այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման ֆոնին։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այն համարում են դեմոկրատական արժեքներին հակասող։ Օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ, նշում են նրանք։

Պետքարտուղարությունը նշել է, որ Օ՛Բրայենի այցի նպատակն է ցույց տալ «Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը վրաց ժողովրդին և Վրաստանի ձգտմանը դեպի խաղաղ, բարգավաճ և ապահով եվրատլանտյան ապագա»: Այս մասին գրում է newsgeorgia.ge-ն:

Նախատեսված են պետքարտուղարի օգնականի հանդիպումները վրացական ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ։ Կոնկրետ անձանց անուններ չեն նշվում։

Երկուշաբթի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ և միլիարդատեր հիմնադիրը, հրաժարվել է հանդիպել Օ՛Բրայենի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել