24news.am-ը գրում է.

Երևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, քաղաքացիներն աղբամաններով փակում են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

Արդեն օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 151 քաղաքացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել