ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել օդաչու, ԽՍՀՄ հերոս Վալերի Չկալովի ծոռնուհու՝ Դարիա Բոգդանովայի նկատմամբ։ Նրա անունով քարտ է հայտնվել գերատեսչական որոնման տվյալների բազայում:

Քարտի վրա նշված չէ, թե կոնկրետ որ հոդվածի հիման վրա է հետախուզում հայտարարվել Բոգդանովայի նկատմամբ, գրում է kommersant.ru-ն։

Ապրիլին նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության կոչերի համար: Նա քննադատել է Ռուսաստանին, գումար է հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար և կոչ արել միջուկային հարված հասցնել Մոսկվային։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել