Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձում, որտեղ նա ավելի շատ օգտագործել է «Մեծ եղեռն»-ը, քան «Հայոց ցեղասպանություն»-ը, տեղ են գտել էրդողանական այն նարատիվները, որոնք հնչել էին օրերս Բայրաքթարի աներոջ շուրթերից, երբ նա հայտարարել էր, որ Փաշինյանն ըմբռնել է նոր իրողությունները՝ կոչ անելով Հայատանին ձերբազատվել Սփյուռքի ազդեցությունից ու «անհիմն հիշողություններով» չապրել:

Մասնավորապես՝ ամեն կերպ փորձելով պատմական հայրենիքի մասին գաղափարն ու հիշողությունը ջնջել՝ Նիկոլն իր ուղերձում գրել է.«Լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները»: Նա միաժամանակ կոչ է արել «Մեծ եղեռնի» ընկալումը հարաբերել Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Իրողությունների ու գործոնների, պատմական ընթացքների ու կանխատեսվող հորիզոնների մասին Էրդողանը նույն բանն է ասում՝ հաճախ կոչ անելով Հայաստանին բացել Թուրքիայի առաջ դռներն ու կառուցել պայծառ ապագա՝ մոռանալով պատմական իրողություներն ու Ցեղասպանությունը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլի ու Էրդողանի՝ Հայաստանի շահերի մասին ունեցած պատկերացումները նույնական են, քանի որ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կոչ են անում «Մեծ եղեռնը» չդարձնել հիմնաքար ու ելակետ՝ որոշումներ ընդունելու, լինել պրակտիկ ու «պայծառ ապագային» նայող:

Միով բանից՝ Էրդողանը օրեր առաջ հնչեցրած իր ուղերձով կանխորոշել էր այն բովանդակությունը, որը պետք է կրեր Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձը, ինչը զարմանալի չէ. ՔՊ-ն Էրդողանի նախագծած կուսակցությունն է, իսկ դրա սյուզերենը՝ թուրքի վասալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել