Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ հերթական ցավակցական ուղերձն է հղել Պոլսո Հայոց պատրիարքին եւ ստամբուլահայ համայնքին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցական ուղերձում նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անբարենպաստ պայմաններում մահացած հայերին հարգանքով է հիշատակում եւ նրանց թոռներին իր ցավակցություններն ուղղում։

Էրդողանը նշել է թե այդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարբեր ազգությունների զոհերի հոգին Աստված լուսավորի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել