«Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու ճակատագրիդ ողբերգական էջերը, ասում են,անցիր, մի հիշիր...»

«...Ասում են ընկերություն արա քեզ ոչնչացնողի հետ, որը հիմա ավելի է պատրաստված, ու ավելի կազմակերպված ատելությամբ է սպասում իմ բթացմանը...

Ասում են... դե արժանի չես Հայրենիք ունենալուն, որովհետեւ սխալվել ես...

Որովհետեւ հա սխալվում ես... Ասում են՝ հայը առեւտրական է ու փողի մեռած, լավ գործ կանի թշնամու հետ, դու ինչի՞ ես խառնվում... Ասում են՝ տկար է հայ ժողովուրդը ու անջատ-անջատ եղած...

Ասում են էլ սփյուռք չկա, Հայաստանցին էլ ուրիշի երկիրն է հա ընտրում... Դատարկ երկիրը հանձնում են... հային պետք չի... Ասում են՝ ի՞նչ ես գլուխդ հա դարդի տակ դնում, ապրի էլի էն քիչ մնացած տարիներդ, կես դարդ անցավ արդեն ... մի քիչ էլ ձգի... Ասում են՝ մեր ողբն է մեզ հա խանգարում ապրել... հենց մոռանանք ցավոտ օրերը՝ ընտիր կապրենք...  Ասում են՝ հայերը ընտրյալ ժողովուրդ են, հետո էլ ասում են՝ հավես չկա էլ պայքարելու, ուֆֆ, գնամ երկրից հանգիստ ապրեմ...»,-գրառման մեջ հավելել է նա՝ նշելով, որ չնայած բոլոր «ասում են»-ներին՝ ինքը շարունակելու է գրել, գործել, հավատալ ու հիշել:

«Մեր բոլոր ամրոցներից հիշողության ամրոցն է միայն, որ չի ընկել. ամուր պահեք, ձեր ցավը տանեմ, ամուր ու վառ պահեք էդ ամրոցը, եկեղեցու պատարագն Է հիշողության էդ ամրոցը, Աղոթքն է, Մեր մոր պատմածն է գաղթի ճամփի իր պապերից... Ցեղասպանության հուշահամալիրում ներկա հայն է. էդքանից հետո՝ ապրող հայը, հիշող ու պահանջատեր հայը, ոչ թե ծնկած ու իրավունք մուրողը... Հայաստանի օրով ու արեւով ապրողն է էս «ասում են»- ների շղթան քանդողը, Ծիծեռնակաբերդ ծաղիկ բերող երեխեն, դպրոցում՝ Մասիս սարն եմ սիրում ասողը, ամեն պայքարողը, մահով անմահացածը, իր լեռը պահողը, իր հայությունից չհոգնողը, էն թերի մեկին հետեւից տանողը, չհուսահատվողը,

ճշմարտության աչքերին նայելուց չվախեցողը… ՀԱՆՈՒՆԻ ՀԱՄԱՐ ՀԻՇՈՂՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՈՂԸ»,-ընդգծել է Նազենին:

Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալը, տականքին, թշնամուն ու արածդ հերոսությունը, ասում է հաղորդավարուհին:

«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել