Մինչ ՔՊ-ականները փորձում են հայ հանրությանը գցել մոլորության մեջ ու Տավուշում կատարվողը ներկայացնել որպես հայոց պետականությունը հզորացնող ու դրա սահմաններն անսասան դարձնող աննախադեպ մի բան, ադրբեջանցիները ցնծության մեջ են հայտնվել՝ պատրաստվելով տիրանալ ամբողջ Հայաստանին: Մասնավորապես՝ մեդիափորձագետների ուշադրության կիզակետում են հայտնվել ադրբեջանցի օգտատերերը, որոնք մի կողմից՝ փառաբանում ու շնորհակալություն են հայտնում Նիկոլին ՝ լույս աշխարհ գալու նամար, մյուս կողմից՝ ծաղրւմ ու հեգնում՝ սեփական ժողովրդին իրենց ձեռքը գցելու ու սեփական երկիրը ադրբեջանցիների ոտքի տակ փռելու համար:

Փաստացի ստացվում է, որ Տավուշում Նիկոլի դեմարկացիան գովաբանում են մե՛կ ՔՊ-ականները, մե՛կ էլ ադրբեջանցիները: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Եթե իսկապես Տավուշում տեղի ունեցողն ամրապնդում է Հայաստանի պետականությունը, ապա ինչո՞ւ են ադրբեջանցիները հայտնվել անհուն էյֆորիայի գրկում: Այս հարցի պատասխանը, օրինակ, նույն ՔՊ-ականներն ունե՞ն:

Իհարկե, ունեն, բայց՝ իրենց մտքում, քանզի չեն կարող բարձրաձայնել ու ասել, թե ինչն է իրենց Իլհամի ժողովրդի հետ կապում: Կապողը թուրքական պետության շահն է, որը թելադրում է Հայաստանի չգոյություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել