«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը մայիսի 15-ին հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ։

Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունից:

«Քննարկվել են շարժման նպատակները, ռազմավարական ծրագրերը, առաջիկա անելիքները։

Կուսակցությունը վերահաստատել է իր աջակցությունը շարժմանը, միևնույն ժամանակ կարևորելով ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատվության վերականգնման»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել