Մենք կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որեւէ միլիմետր հող չի հանձնվել: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նախ ուզում եմ նշել շատ կարեւոր համաձայնություն, որը ձեռք են բերել ՀՀ-ն եւ Ադրբեջանը, դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա որպես սկբունք սահմամազատման գործընթաց սկսելն է, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգտագործվելու են խորհրդային միության վերջին տարիներին գոյությու ունեցող իրավական քարտեզները եւ դա պատճառը նաեւ, որ 197 թվականի քարտեզն է սահմանազատման հիմք վերցվել եւ ըստ դրա մենք սահմանազատում ենք անցկացրել: Այդ սահմանազատման գործընթացի ընթացքում գծվել է սահմանը, սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ Ադրբեջանի տարածքը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է մնացել այս կողմում եւ այն կողմում, Գրիգորյանը հայտնեց, որ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, մնացել է Հայաստանի տարածքում եւ սահմանի գիծը բավականին հեռու է անցնում:
«Տարածքների մասով, բնականաբար մինչեւ այս պահը այդ տարածքներում զինված ուժերն էին ծառայություն իրականացնում եւ այդ ծառայության իրականացման պատճառով որտեղ դիրքեր կային, այդ դիրքերում համայնքները իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել: Հիմա երբ որ այդ դիրքերից զինված ուժերը դուրս են գալիս եւ սահմանապահներն են տեղադրվում, այդ տարածքները ազատվում են եւ անցնում են գյուղացիների ամենօրյա աշխատանքներ կատարելու ցվերահսկողության տակ, սրա մասին է խոսքը»,-ասաց ԱԽ քարտուղարը եւս մեկ անգամ նշելով, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել եւ մյուս տարածքներում եւս կիրականացվի 1976 թվականի քարտեզներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել