19:22 , 22 հոկտեմբեր, 2013
Հայաստանյան այցի վերջին օրը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանում բնակվող սիրիահայերին:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց հանձնակատարը` մեր հայրենակիցներն երախտագիտություն են հայտնել Հայաստանին իրենց անտրտունջ ընդունելու համար, ինչը չեն կարող ասել եվրոպական մի շարք երկրների վերաբերյալ։
«Նրանք իմ միջոցով խնդրեցին փոխանցել Եվրոպային, որ եվրոպական երկրները բացի ֆինանսական աջակցությունից, սիրիացի փախստականներին պետք է օգնեն իրենց դռները նրանց առաջ բացելով: Իսկապես, ժամանակն է, որպեսզի Եվրոպան գիտակցի սիրիական ճգնաժամի լրջությունն ու խորությունը»,- նշեց Մուժնիեքսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ