Ահա այս տեսքն ունի Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետարանի եռագույնը (Video)


20:57 , 17 հոկտեմբեր, 2013

Այսօր գործի բերումով գտնվում էի Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետարանում և ականատես եղա այս տեսարանին, որը ինձ հերթական անգամ խորը ցավ պատճառեց: Միայն մեր Եռագույնի հանդեպ այսքան անուշադիր լինելը խոսում է այն մասին, թե մարդը ինչ վերաբերմունք ունի իր պետության, իր հայրենիքի, իր ընտանիքի, իր շրջապատի, իր պաշտոնի, իր պարտականությունների հանդեպ: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչքան անպատասխանատու են մեր ղեկավարներ իրենց աշխատանքի, իրենց պետության հանդեպ: Այս անտարբերությունը գալիս է նրանից, որ տվյալ մարդու համար մեր եռագույնը ուղակի գունավոր կտոր է, և շատ շատերի համար է այդպես: 
Եվ կարծում եմ, որ նման մարդիկ իրավունք չունեն ղեկավարել մեզ, լինեն ինչ որ պաշտոնի և իրենց տգիտությամբ փչացնեն ամեն ինչ: Այս անտարբերության համար նաև մեղավորենք մենք, մեղավոր է հասարակությունը, մեղավոր են բոլոր վերադասները: