Գորշ, անտանելի նորագույն շրջան կապրի իմ ազգը` անհավատության հնգաթև աստղի բոցերի ներքո. (բանաստեղծություն)


18:53 , 13 հոկտեմբեր, 2013

Հոգեհանգստից հօգուտ իր անձի եկամուտ կորզող վեղարավորի
Աղոթքն է կյանքի ծուռ շարած պատի ճեղքի մեջ դրված, լարած ականը,
Եվ մահվան հոտը քթի մեջ որսած, երեկ առավոտ հավատի եկած
Կեղծ բարերարի կանգնեցրած ժամն է ազդարարելու երկրիս վախճանը:
Ժանտախտի օրոք տոնական կապած պաշտոնյաների քմծիծաղից են
Փողոց ելնելու` հուսահատության բեռը շալակած` վառվող շարքերը,
Եվ տառապանքի, ահեղ փորձության գորշ, անտանելի նորագույն շրջան
Կապրի իմ ազգը, անհավատության հնգաթև աստղի բոցերի ներքո,
Ցավից դառնացած, ցավոք չբուժած դարերից եկած նախկին վերքերը: