Ու ինչ՞ պետքա տենց կու՞լ տանք սենց կաթիլ կաթիլ վզներիս փաթաթվող ստրկացումը


00:40 , 13 հոկտեմբեր, 2013

Բժշկականի ռեկտոր Քյալյանը մի արտահայտության համար, հեռացվեց աշխատանքից: Իհարկե հանրային կարծիքի մեծ ճնշման ներքո:
Այսօր իմացա, որ Բրյուսովի ռեկտոր տիկինը, մոռանալով իր երկրի անկախությունը, ռուսերեն լեզվի մասին է խոսել, երանություն տալով այն ժամանակներին, երբ հայերեն դիմում գրող չկար Հայաստանում:
Ու ինչ՞ պետքա տենց կու՞լ տանք սենց կաթիլ կաթիլ վզներիս փաթաթվող ստրկացումը:
Ու Նժդեհի անունը պղծող կուսակցութան ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահի լուռ հայացքի ներքո: