17:19 , 28 հուլիս, 2026
Հակոբյան Աննան մի կարճ տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ իրեն սպառնում են սպանել. հիմք է ընդունել հայհոյալից երկու ֆեյսբուքյան մեկնաբանություն: Պատճառը, ըստ Աննայի, այն է, որ ինքը բարձրաձայնում է ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներ, մինչդեռ արդյունքում Հայաստանի հեղինակությանը կարող է լուրջ հարված հասցվել, եթե իրեն մի բան պատահի: Աննան կոչ է արել իրավապահներին իրեն պաշտպանել:
Նախ նկատենք, որ Հայաստանի հեղինակությունը վաղուց է զրոյացվել. Նիկոլի թրքահպատակ վարքագիծն ու ի փառս թուրքերի ինքնաստորացման տանող անվերջ գործողությունների շղթան թե՛ հայ ժողովրդի, թե՛ հայկական պետության հեղինակությունից ոչինչ չեն թողել: Նույնիսկ ընդհակառակը՝ եթե Աննային իսկապես մի բան պատահի, ապա Հայաստանի հեղինակությունը շատ առումներով կշահի: Բայց ամենակարևորը սա չէ, այլ այն, թե ինչ տեխնոլոգիա է կիրառել Աննան՝ ազդու դարձնելու իր կողմից տարածվող գաղափարները:
Աննան կիրառել է պսիխո-տեղեկատվական հատուկ տեխնոլոգիա՝ հանրային ընկալումները ձևափոխելու, իրեն ուղղված օբյեկտիվ քննադատությունը չեզոքացնելու և սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու հստակ մղումով: Աննան արհեստականորեն ինքն իրեն դրել է զոհի կարգավիճակում, որպեսզի քննադատելու փոխարեն իրեն խղճան, խղճան, որ լսեն, լսեն, որ ընկալեն, ընկալեն, որ հավանություն տան: Այսինքն՝ Աննան «Օվերտոնի պատուհան» է խաղում:
Ստացվում է՝ այսուհետ ցանկացած սոցցանցային հայհոյանք կյանքին ուղղված սպառնալիք է ու կարող է քրեական գործի հարուցման հիմք դիտարկվել, և սա՝ մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ էր ընտրապայքարի օրերին կատարվում, երբ Նիկոլն սպառնում էր իր ընդդիմախոսներին հողին հավասարեցնել և այլն:
Աննայի փորձերը՝ հայ ժողվորդի վրա հարձակվելու զոհի դիրքերից, ոչնչի չեն հանգեցնելու. հայ հասարակությունը, բարեբախտաբար, ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ՝ Աննայի տերերի կործանարար գայթակղությանը չտրվելու: