18:51 , 27 հուլիս, 2026Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը, այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Նախքան որևէ նոր բան քննարկելը, դեռևս չհայտարարված կամ ձևակերպված բան, հավանաբար ճիշտ կլինի ինչ-որ կերպ պարզաբանել հինը, մասնավորապես՝ այդ գաղափարների նախորդ քննարկումները», - ասել է նա։