14:34 , 27 հուլիս, 2026
Հակոբյան Աննան համոզմունք է հայտնել, թե եթե կանայք ոստիկանության ձեռքն իրենց ամուսիններին չեն հանձնում, երբ վերջիններս իրենց հետ կոպիտ, ծաղրական են խոսում կամ ասենք ապտակում, ապա երեխաներին պարտադրում են ապրել բռնության մշակույթի վրա հիմնված հասարակության մեջ՝ դրանից բխող հետևանքներով:
Սեփական գլխից վեր թռչել փորձող ու հոգատար ձևացող Հակոբյան Աննայի հայտարարությունը մերկացնում է քաղաքական իշխանությունների երկակի ստանդարտներն ու բարոյական հակասությունները, երբ այն դիտարկում ենք Նիկոլի ու Աննայի վարքագծի, բառապաշարի և գործողությունների լայն համատեքստում. Աննան մոռացե՞լ է, թե ինչպես էր սոցցանցերում քաղաքացիներին կամ հոգևորականներին պախարակում, ինչպես էր անթույլատրելի բառապաշարով իրեն քննադատողներին հակազդում:
Խոսելով բռնության մշակույթի անթույլատրելիության մասին՝ Աննան անտեսել է այն աղաղակող փաստը, որ այդ մշակույթի գլխավոր գեներատորներից մեկն այսօր հենց իր ամուսնյակն է. ոչ ոք չի մոռացել վերջին ընտրարշավի ժամանակ և դրանցից դուրս հնչող ուղիղ սպառնալիքները՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» կոչերը, ինչպես նաև քաղաքական ընդդիմախոսների դեմ պարզած մուրճը, որը դարձել է ՔՊ-ի ձեռքի հիմնական գործիքը: Այն վարքը, որ ցուցաբերում են իշխանությունները, հասարակությունը բևեռացնող, ատելության և բռնության լեգիտիմացման տանոդ հստակ գործիքակազմ է, որի պատճառով արագանում է հանրային բարոյականության հիմքերի քայքայումը: Հետևաբար՝ մի՞թե իշխանությոնները որևիցե քաղաքական ու բարոյական պատասխանատվություն չեն կրում երկրում վխտացող բռնության մթնոլորտի համար՝ հաշվի առնելով այն, որ հասարակությունները սովորաբար արագորեն կլանում են վերնախավերի վարքն ու բարքը: