Աննան փրկում է Պապիկյան Սուրիկի հետույքը


13:54 , 27 հուլիս, 2026
Հակոբյան Աննան փորձել է համոզել, որ բանակում առատացած բռնության, ինքնասպանությունների, սպանությունների դեպքերի արմատը Հայաստանում իբր լայնորեն տարածված ընտանեկան բռնությունն է: Նա մեջբերել է համապատասխան վիճակագրությունն ու տրտնջացել, թե Հայաստանում օրենքով պաշտպանված է ընտանեկան բռնություն գործադրելու իրավունքը, քանի որ դրա դեմ հատուկ օրենք գոյություն չունի:
 
Աննան ու Նիկոլը նստել, գցել-բռնել են ու իբր գտել են ձևը, թե ինչպես անեն, որ բանակում վխտացող սպանությունների ու ինքնասպանութունների համար իրենց կրելիք քաղաքական պատասխանատվությունը թոթափեն: Աբստրակտացնելով խնդիրը՝ Աննան բանակում տիրող բարքերի, ոչ կանոնադրային հարաբերությունների և դրանց ողբերգական հետևանքների մեղքը բաշխել է ողջ հասարակության վրա՝ նպատակ ունենալով փրկել Պապիկյան Սուրիկի հետույքը. հասկանում են՝ եթե խոստովանեն, որ մեղքը Սուրիկինն է, ապա ստիպված են լինելու գործողությունների դիմել, մինչդեռ Սուրիկը Նիկոլին հենց ՊՆ-ում է պետք՝ կոնտրոլի տակ պահելու համակարգը:
 
Մյուս կողմից, իհարկե, զինվորները բանակ են զորակոչվում հասարակությունից ու շատ առումներով հանդիսանում են այդ հասարակության հայելին, սակայն զինված ուժերը հենց այն ինստիտուտն է, որը պարտավոր է պարտադրել կանոնադրական վարքագիծ, ապահովել կարգապահություն և վերացնել փողոցային կամ արատավոր բարքերը ծառայության ընթացքում, ինչը, փաստորեն կա՛մ չի արվում, կա՛մ արվում է թերի, ինչը Պաշտպանության նախարարության ինստիտուցիոնալ ձախողումն է՝ անկախ նրանից, թե ում հայրը ում մորը քանի անգամ է օրվա ընթացքում ծեծում կամ գրկում: