Սուրիկ «սպարապետը» մանրից «հնձում է» բանակը


16:20 , 25 հուլիս, 2026
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների արդյուքնում պարզ է  դարձել, որ հայկական բանակում վիճակն օրհասկաան է. վերջին 7 ամսվա ընթացքում ԶՈւ-ում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք. 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Մյուս կողմից՝ նույն կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2010-2017 թթ.-ի ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, իսկ ահա  2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահացության 511 դեպք:
 
Ստացվում է՝ մինչ ՔՊ-ականները պարծենում են բանակի վերազինմամբ կամ ասենք սահմանային բետոնե կառույցներով, հայկական բանակը սուս-փուս կրճատվում է բավական արագ տեմպերով, ինչը խոսում է բանակի կառավարման գերցածր արդյունավետության մասին. բանակում կարգապահության, վերահսկողության և կանոնադրային հարաբերությունների փլուզման մասին է վկայում այս վիճակագրությունը, ինչը նշանակում է, որ «սպարապետ» Սուրիկը չի գիտակցում, որ երբ քաղաքացին զորակոչվում է բանակ, նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգության բացարձակ երաշխավորը դառնում է հենց ինքը։
 
Սա նշանակում է, որ Սուրիկի պաշտոնավարման ընթացքում գերատեսչության կողմից առաջ քաշվող գեղեցիկ փաթեթավորմամբ նախագծերը, նոր համազգեստների ներդրումը կամ տեխնիկական վերազինումը գրոշի արժեք չունեն, քանի որ համակարգը փաստացի ի վիճակի չէ պահպանել ամենամեծ արժեքը՝ հայ զինվորի կյանքը:
 
Բայց մի՞թե դա խնդիր է մի իշխանության համար, որի պարագլուխը 44-օրյայում կրած պարտությունից հետո հայտարարեց, որ պատերազմ կարող էր և չլինել՝ խոստովանելով, որ հազարավոր երեխաներին ազգը դրեց սառը հողը, որպեսզի Նազարյան Լենային դավաճան չասեն,  ու որպեսզի ռուսական պետությունը հեռանա Կովկասից: