Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում. Աբրահամյան


11:20 , 25 հուլիս, 2026
Արդեն 7 շաբաթ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է:
Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը` տնային կալանքի ռեժիմում:
Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում: