14:55 , 23 հուլիս, 2026
Դավոյան Արփոն հայտարարել է, թե Սարգսյանի ու Քոչարյանի կառավարման շրջաններից հետո Հայաստանում ոչ ոք քաղաքական պատճառներով չի հետապնդվել:
Որպեսզի միանգամից հերքվի Արփոյի հայտարարության իսկությունը, պետք է ընդամենը մեջբերել Նիկոլի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը. հարց էր բարձրացրել՝ կա՞ այս երկրում մի դատավոր, որ իր ասածը կարող է չանել: Արփոյի մատնանշած անձանցից որևէ մեկը երբևիցե նմանատիպ հայտարարոթյուն արե՞լ է, մե՞կը լսել է, որ ասենք նույն Սարգսյանը նմանբովանդակ ինչ-որ բան ասած լիներ կամ ակնարկեր, ավելին՝ նախկին իշխանությունների օրոք ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր էր, որ նույն ընդդիմադիր Նիկոլը՝ իշխանությունների ամենահիստերիկ քննադատը, միայն ծաղկում էր: Ընդդիմադիր ցույցերում եթե մի հաբռգած լակոտի չափալախում էին, ապա արփոներն ու արևմտյան որոշ երկրների դեսպանատներ դրանից սարքում էին մեծ պատմություն,մինչդեռ հայտի է, թե ինչեր են տեղի ունեցել այս տարիներին նրանց հետ,ովքեր պայքարում էին ՔՊ-ական իշխանության դեմ փողոցում:
«Թլոշ Արփոն» փորձել է շղարշել այն փաստը, որ հենց իրենց իշխանության օրոք են պետական ռեպրեսիաները հասել աննախադեպ ծավալների՝ բանտերը լցնելով քաղաքական ընդդիմախոսներով ու այլախոհներով. այս տարիներին բանտերով են անցել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության լիդերներ, հանրային գործիչներ և բլոգերներ, զոհված զինծառայողների ծնողներ և ակտիվիստներ, և այս ամենը՝ նողկալի պոպուլիստական լոզունգների ու ղժղժոցների ներքո. Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական կալանավորումներն ու բանտարկությունները երբեք այսքան համատարած, կանխամտածված և ցինիկ բնույթ չէին կրել, որքան այսօր։