15:53 , 23 հուլիս, 2026
Հ1-ում հյուրընկալված Թորոսյան Արսենը հայտարարել է, թե պետական նպաստների բաշխման հարցում նոր չափանիշներ են մտցրել. եթե մարդը նպաստառու է, իսկ պետությունն առաջարկում է աշխատանք, բայց նպաստառուն չի ընդունում առաջարկը, ապա նրան վերագրվելու է եկամուտ: «Այսինքն՝ եթե աշխատունակ է, պետք է աշխատի»,-մասնավորապես՝ հայտարարել է «Պսիխը», իսկ ահա լրագրողի նկատառմանը, որ եթե մարդուն պետության առաջարկած աշխատանքը օբյեկտիվորեն հարմար չլինի, ու նա մերժի այդ աշխատանքը, ապա ինչպե՞ս կարող է նրան վերագրվել եկամուտ, Արսենն արձագանքել է՝ հարմար չլինելը ճիշտ տերմին չէ, երբ որ դու չունես աշխատանք և պետությունից ակնալում ես նպաստ. այս համակարգը, ըստ Արսենի, դրդում է մարդկանց աշխատել:
Ոմանց առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ «Պսիխի» բարձրաձայնած թեզը, սակայն իրականում դրա շղարշի տակ փաստացի թաքնված է սոցիալական հարկադրանքի մի մեխանիզմ, որը խորքում նոնսենսային է. առաջարկվող աշխատանքը մերժելու պարագայում մարդուն եկամուտ վերագրելը ուղղակի խայտառակություն է: Իրականում ստացվում է, որ պետությունը պատրվակ է փնտրում՝ մարդկանց նպաստներից զրկելու: Եթե պետթյան կողմից առաջարկվող աշխատանքն օբյեկտվորեն չի համապատսխանում տվյալ մարդու պահանջնունքներին կամ կարողություններին (անձին կարող են առաջարկել աշխատանք, որի ճանապարհածախսը կլանում է աշխատավարձի կեսը, կամ ասենք աշխատանքային գրաֆիկը անհամատեղելի է մանկահասակ երեխայի խնամքի հետ), ապա ինչպե՞ս կարելի է չաշխատող մարդուն դասել աշխատողների շարքին ու փաստացի մատնել սովամահության, բա ո՞ւր մնաց հումանիզմը, որը դեմոկրատիայի հիմքն է: Տնտեսական հարկադրանքը հումանի՞զմ է, սոցիալական պետության գործիքակա՞զմ է:
Բայց ո՞վ ասաց, որ Նիկոլը հումանիստ է. հումանիստ լիներ, հազարավոր երեխաներին Եռաբլուրում կպարկեցներ, իսկ հետո կհայտարարեր՝պատտերազմ կարող էր և չլինե՞լ…