Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից. Երեմ Սարգսյան


14:11 , 22 հուլիս, 2026

Մեր իրավապահ համակարգը չի դադարում իր ֆանտազիաներով, ապօրինությունների մակարդակով մեզ զարմացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:

«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ լինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը»,-նշել է նա:

Փաստաբանը պարզաբանել է, թե ինչու:

«Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից  որոշակի հանդիպումների ես ևս ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և, որպես վկա, հարցաքննվել:

Ես ուզում եմ ասել, որ սա ապօրինության գագաթնակետն է և ես պետք է ասեմ, որ դրա մասին երեկ հիմքեր էին փորձում դնել: Իրենք ինձ վախից հեռացրին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որոնք իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք, դրանից առաջ ևս»,-մանրամասնել է Երեմ Սարգսյանը: