«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի


11:11 , 22 հուլիս, 2026

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։

Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,-գրել է Մաթևոսյանը։