Իսպանիայի բնական պարկում բռնկված հրդեհի պատճառով 28 բնակավայրերի բնակիչներ են տարհանվել


15:12 , 20 հուլիս, 2026

168.am-ը գրում է․

Իսպանիայի Սիեռա Նորտե ազգային պարկում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել են 28 բնակավայրերի բնակիչներ, ինչի հետևանքով 1200 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում է EFE գործակալությունը։

Հինգշաբթի օրվանից մոլեգնող հրդեհն արդեն ընդգրկում է 26 հազար հեկտար տարածք։

Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար մարզի ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ աղետի հասցրած վնասը տարածաշրջանի բյուջեի համար գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո։