14:12 , 20 հուլիս, 2026Հայաստանն հնարավորություն կունենա ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրոպական միություն։ Այս մասին այտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։
Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են մեկնաբանությունների բաժնում»,- գրել է նա։