17:29 , 20 հուլիս, 2026Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոն աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչից հետո հրաժարվել է սեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը մեդալներ էր հանձնում երկու թիմերի ֆուտբոլիստներին։ Երբ հերթը հասել է Ռոմերոյին, արգենտինացի պաշտպանն անտեսել է ԱՄՆ նախագահին և ուղղակի անցել նրա կողքով՝ այդպես էլ չսեղմելով մեկնած ձեռքը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ խաղում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 0-1 հաշվով զիջեց Իսպանիային։ Հանդիպման միակ գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը՝ օգտվելով Նիկո Ուիլյամսի փոխանցումից։
Տեսանյութն այստեղ