Ինչո՞ւ է Նիկոլը Պուշկին կարդում
15:14 , 20 հուլիս, 2026
Նիկոլը հայտնել է, որ ավարտել է Պուշկինի «Եվգենի Օնեգինը»՝ հարց ուղղելով իրեն լսողներին՝ իսկ դուք ի՞նչ եք կարդում:
Նիկոլի թիրախում հայտնված ստեղծագործությունը, ինչպես հայտնի է, աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որն ավարտվում է Օնեգինի՝ անցյալում կայացրած սխալ որոշումների վերաբերյալ ուշացած զղջմամբ և կորստի գիտակցմամբ:
Նիկոլն ունի՞ իր հոգու խորքում որևիցե զղջում, իսկ գուցե նա զղջում է հայ-ռուսական հարաբերությունները տորպեդահարելու համար, որի հետևանքով նախևառաջ տուժում է Հայաստանը. գյուղատնտեսությունը կոլապս է ապրում, իսկ աշնանը, ինչպես հայտնի է, ընտրություններ են Հայաստանում՝ երկիր, որ տեսանելի ապագայում չի կարողանալու արդյունավետորեն դիվերսիֆիկացնել ռուսական շուկայից իր ունեցած կախվածութունը:
Իսկ գուցե Նիկոլը նաև որոշակի մեսիջ է հղում հենց ռուսներին՝ հասկանալով պահի լրջությունն ու գետնի վրա առկա իրողությունները: