Եթե մինչև հաջորդ երկուշաբթի մեզ նորություն չասեն, սպիտակ դրոշով գնում ենք Հակարիի կամուրջ՝ բանակցելու. անհայտ կորածների ծնողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց


12:56 , 20 հուլիս, 2026

Tert.am-ը գրում է․

Այսօր երկուշաբթի է, թող մի շաբաթ լրանա, եթե մինչև հաջորդ երկուշաբթի մեզ նորություն չասացին, պատրաստվեք, որ կարող է երկուշաբթի կամ երեքշաբթի հավաքվենք, սպիտակ դրոշով գնանք Հակարիի կամուրջ՝ բանակցելու: Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասել է անհայտ կորածների հարազատներից մեկը: Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը, կամ որևէ տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին:

«Հանձնվելու չենք գնում, գնում ենք ամեն ինչ քննարկելու, բանակցելու: Մենք մեր վրա ենք մեր հույսը դնում, սրանց վրա արդեն հույս չենք դնում ու չենք հավատում»,- նշել է նա:

Ակցիայի մասնակիցներից մեկ այլ ծնող էլ համաձայնում է, նշում է՝ իրենք իրենց երեխաներին են պահանջում, 7 օր ժամանակ են տալիս:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։