22:17 , 20 հուլիս, 2026 «Գիտելիգան» սպորտային-ինտելեկտուալ նախագիծ է, որտեղ մասնակիցները պատասխանում են սպորտի տարբեր ոլորտների մասին հնչող հարցերի՝ փորձելով միմյանց գերազանցել մտքի ճկունությամբ, արագությամբ և հիշողությամբ: Առաջին եթերաշրջանում հաղթողի կոչման համար պայքարում է Հայաստանում գործունեություն ծավալող 12 մարզական մեկնաբան-լրագրող: Քառորդ եզրափակիչ առաջին խաղի մասնակիցներն են Էռնեստ Շաբոյանը, Արամ Ավագյանը և Իշխան Մելքոնյանը: